Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից. Սպիտակ տուն այցելելու հրավեր նրան ուղարկվել է 2 շաբաթ առաջ, պաշտոնական պատասխան չի եղել՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք անհամբերությամբ սպասում էինք երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորությանը, և միայն վերջերս ենք ԶԼՄ-ներից տեղեկացել, որ վարչապետը որոշել է չընդունել հրավերը և չեղյալ հայտարարել այցը»,- ասել է Փրայսը: Թեև իսրայելական կողմը այցի չեղարկումը պաշտոնապես բացատրում է Նեթանյահուի օրակարգում չտեղավորվելու հանգամանքով, պատասխանը «իրականությանը չի համապատասխանում»: Նեթանյահուն վերջին ամիսներին կոշտ քննադատում էր Իրանի միջուկային ծրագրի միջազգային համաձայնագիրը: Իսրայելի վարչապետի խոսքով՝ վեցյակի ներկայացուցիչները, համաձայնագիր կնքելով, թուլություն են դրսևորել: