Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաքուն ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը

Բաքուն ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
09.03.2016 | 01:55

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ՝ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցության հարցում: Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցությունից: Ընդգծվել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը համագործակցում է ռուսաստանյան նավթագազային ընկերությունների՝ այդ թվում «Գազպրոմի» հետ: Զուբկովը Ադրբեջանում է մարտի 10-ին մեկնարկող Բաքվի 4-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով: Սպասվում է, որ ֆորումին կմասնակցեն ազդեցիկ քաղաքական գործիչներ, նրանց թվում՝ Ալբանիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Հորվաթիայի նախագահները: Ֆորումի հիմնական թեմաներից են՝ էթնիկ, կրոնական և քաղաքական հակամարտությունները, ժողովրդավարության զարգացման գլոբալ խնդիրները, կրթությունը, բնապահպանությունը և էներգետիկ անվտանգությունը:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ