Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր թերթը՝ Zaman-ը, իր գործունեության խոչընդոտումից հետո լույս կտեսնի Գերմանիայում: Zaman Alemanya անվանումով թերթի լույս տեսնելու տեղեկությունը հաստատել է գլխավոր խմբագիր Սուլեյման Բագը: Թուրքիայում փակվելուց հետո թերթի առաջին գերմանական համարը եղել է սգո սև կազմով՝ «Սահմանադրությունը չեղարկված է» խորագրով: Թերթն ունի 14000 բաժանորդ, թեև Գերմանիայում կա երեք միլիոն թուրք: Անցած շաբաթ Թուրքիայի իրավապահները գրավել էին ընդդիմադիր թերթի խմբագրությունը, հիմա թերթը հայրենիքում լույս է տեսնում իշխանամետ հոդվածներով: