ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե Ռուսաստանը տարբեր միջոցների է դիմում՝ դաշինքը պառակտելու համար:
Նրա գնահատականով՝ Մոսկվայի նման ջանքերը հաջողություն չեն ունենում, քանի որ ՆԱՏՕ-ին հաջողվել է իր ռազմական քաղաքականությունն ադապտացնել այդ պայմաններին, իսկ ՆԱՏՕ-ի անդամները «ամրապնդել են իրենց միասնականությունը»: CNN-ին տված հարցազրույցում Ստոլտենբերգը ասել է, որ Ռուսաստանը փորձում է վախեցնել իր հարևաններին: ՆԱՏՕ-ն անհանգստացած է Սիրիայում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումով և ի պատասխան ստիպված է իր ռազմական ներկայությունն ավելացնել Թուրքիայում ու Միջերկրական ծովի արևելյան մասում: