Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փախստականների ճգնաժամը տրոհում է ԵՄ-ն

Փախստականների ճգնաժամը տրոհում է ԵՄ-ն
09.03.2016 | 02:03

Միգրացիոն ճգնաժամը հրահրել է մեկուսացում և բաժանում ԵՄ-ում՝ Բեռլինում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ պաշտոնական ճաշից հետո: «Այդ ճգնաժամը հրահրել է մեկուսացում, բաժանում և հակասություններ եվրոպացիների միջև»,- ասել է Պան Գի Մունը՝ հավելելով, որ ԵՄ բոլոր երկրները «հնարավորություն ունեն փախստականներին հումանիտար արձագանք ցույց տալու, հումանիտար օգնություն առաջարկելու»: «Եվրոպան մայր ցամաք է, որը կարող է ավելին անել: Ես վստահ եմ, որ Եվրոպան կգտնի անհրաժեշտ ճանապարհը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլերին «բարոյականության և կարեկցանքի ձայնի համար», որը նա ցույց է տալիս՝ «առաջատար դեր խաղալով ճգնաժամի կարգավորման գործում»:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ