Son dakika կայքի փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ժամանել է Իզմիր՝ մասնակցելու թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին։ Ցիպրասը դարձել է 95 տարում Իզմիր այցելած Հունաստանի առաջին վարչապետը։ 1921-ին Իզմիր է ժամանել Հունաստանի վարչապետ Դիմիտրիս Գուարիսը։ Այդ ժամանակ Իզմիրը (Զմյուռնիա) Հունաստանի վերահսկողության տակ էր, սակայն կարճ ժամանակ անց տիրեցին քեմալականները։ Իզմիրում նրան դիմավորել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը, ապա ընդունել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Ցիպրասն ու Դավութօղլուն Մարտի 8-ի կապակցությամբ կարմիր վարդեր են նվիրել կին լրագրողներին։ Թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին մասնակցում է երկու երկրից 10-ական նախարար, քննարկվելու է տնտեսական կապերի ամրապնդումը։