Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սևանա լճում հայտնաբերվել են անհետ կորածների դիակները

Սևանա լճում հայտնաբերվել են անհետ կորածների դիակները
09.03.2016 | 11:57

Մարտի 4-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1973 թ. ծնված Անդրանիկ Վարդանյանը և 1993 թ. ծնված Անդրանիկ Ավետիսյանը նավակով դուրս են եկել Սևանա լիճ և անհետ կորել: Որոնողական աշխատանքների արդյունքում՝ մարտի 6-ին, ժամը 10-ի սահմաններում, լճից հայտնաբերվել է Ա. Վարդանյանի դիակը, իսկ ժամը 14-ի սահմաններում՝ Ա. Ավետիսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ