Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրախորհրդարանի անդամները պատժամիջոցներ են ուզում Պուտինի դեմ

Եվրախորհրդարանի անդամները պատժամիջոցներ են ուզում Պուտինի դեմ
09.03.2016 | 21:06

Եվրախորհրդարանի անդամները կոչ են արել ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ևս 28 պաշտոնյաների նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանել՝ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի նկատմամբ «ապօրինի» վերաբերմունքի պատճառով: 57 պատգամավորներ նամակով հորդորել են այդ պաշտոնյաներին ԵՄ մուտքի վիզաներ չտրամադրել, սառեցնել նրանց ակտիվները և առգրավել ԵՄ տարածքում գտնվող նրանց ունեցվածքը: Երեկ Կիևում հարյուրավոր ցուցարարներ, այդ թվում և՝ օրենսդիրներ, բողոքի ակցիա են անցկացրել ՌԴ դեսպանատան մոտ՝ պահանջելով ազատ արձակել ուկրաինացի օդաչուին: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ևս հորդորել էր ՌԴ իշխանություններին ազատել Սավչենկոյին:
Կրեմլն անթույլատրելի է համարում ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի գործի պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ Եվրոպական խորհրդարանի կոչերը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ուկրաինացի զինվորականի նկատմամբ դատական գործընթացը շարունակվում է ռուսական գործող օրենսդրության շրջանակում, և ցանկացած միջամտություն անթույլատրելի է: Հարցին, թե եղե՞լ են դիմումներ Սավչենկոյին ՈՒկրաինայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացու հետ փոխանակելու համար, Պեսկովը պատասխանել է, թե տեղյակ չէ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Սավչենկոյի փոխանակման բանակցություններ չեն եղել և չեն լինի մինչև դատարանի որոշումը:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ