Բաքվի 4-րդ գլոբալ ֆորումն ունի «Դեպի բազմաբևեռ աշխարհ» խորագիրը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավանդական հանդիպմանը կքննարկվեն միջազգային անվտանգությանը, կրոնական սպառնալիքներին, տնտեսությանը, կլիմայական փոփոխություններին, էներգետիկային, բազմամշակութայնությանն առնչվող հարցեր: Համաժողովին կմասնակցեն 7 գործող և 27 նախկին նախագահներ, 23 նախկին վարչապետներ: