ՄԱԿ-ում սիրիական հրադադարը համարում են անժամկետ՝ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան՝ փոխանցում է Reutersը։ Նա նշել է, որ Սիրիայի շուրջ բանակցությունները կկենտրոնանան կառավարման, 18 ամսում ընտրությունների անցկացման և նոր Սահմանադրության առանցքային հարցերի վրա։ Դե Միստուրան չի բացառել կրակի դադարեցման ռեժիմի հետագա խախտումները, այդ թվում՝ կանխամտածված։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակը ծրագրում է սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները սկսել մարտի 14-ից ոչ ուշ: