Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանի կողմից Իրանին ռազմական տեխնիկա հանձնելու հարցում չկան լուրջ խոչընդոտներ

Ռուսաստանի կողմից Իրանին ռազմական տեխնիկա հանձնելու հարցում չկան լուրջ խոչընդոտներ
10.03.2016 | 09:06

IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ ռուսական պաշտպանական նշանակության օբյեկտներն Իրանին հանձնելու հարցում չկան լուրջ խոչընդոտներ: «Չեմ տեսնում որևէ լուրջ խոչընդոտ՝ Ռուսաստանից Իրան պաշտպանական օբյեկտների հանձնման մեջ։ Ռուսաստանը մտադիր է կատարել ստորագրված պայմանագրերը»։ Ալի Խամենեի օգնականը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրան այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է կատարել զենիթահրթիռային համալիրների ու այլ սպառազինության վաճառքին առնչվող պայմանագրերը։

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ