Ըստ haqqin.az-ի, ԵԽ-ն զեկույց է հրապարակել 2014 -ին բանտային համակարգի վիճակի մասին: Ադրբեջանում 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 238 բանտարկյալ: ԵԽ զեկուցողները նշել են տարեկան 5 %-ով բանտարկյալների թվի աճի մասին: 2014-ին Ադրբեջանում 291 բանտարկյալի համաներում է շնորհվել: