Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանի քաղաքացիները ամռանն առանց վիզաների մուտք կգործեն Շենգենյան գոտի

Վրաստանի քաղաքացիները ամռանն առանց վիզաների մուտք կգործեն Շենգենյան գոտի
11.03.2016 | 13:09

Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու քաղաքական որոշումը կայացված է՝ Բրյուսելում ասաց ԵՄ միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսն ասուլիսում: «Ես մեծ ուրախությամբ ցանկանում եմ ձեզ լավ լուր հաղորդել: Եվրոպական հանձնաժողովն այսօր պաշտոնապես առաջարկել է Վրաստանի բոլոր քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ սահմանել: Մենք այսօր առաջարկեցինք, որ Վրաստանն ընդգրկվի այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները իրավունք են ստանում մուտք գործել Շենգենյան գոտի առանց վիզաների»,- նշեց նա` ճշտելով, որ որոշումը ուժի մեջ կմտնի որոշակի իրավական ընթացակարգերի ավարտին հասցվելուց հետո:
«Մեր օրենսդրական առաջարկը այժմ կփոխանցվի ԵՄ խորհրդին և Եվրոպական խորհրդարանին, և ես հուսով եմ, որ այդ կառույցները մեր փոխանցած առաջարկները արագորեն կհաստատեն: Վավերացումից հետո կենսաչափական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առավելագույնը 90 օրով առանց վիզաների մուտք գործել Շենգենյան համաձայնագրի գործողության գոտի, եթե այդ ուղևորությունները իրականացվում են զբոսաշրջության, գործարար այցելությունների կամ ընտանիքի անդամներին այցելելու նպատակով: Ազատ վիզային ռեժիմը [Վրաստանի քաղաքացիներին] Եվրամիության տարածքում աշխատելու իրավունք չի տալիս»: Հանձնակատարի կանխատեսմամբ, Վրաստանի քաղաքացիներն արդեն ամռանը հնարավորություն կստանան օգտվել վիզային ռեժիմի ազատականացման պտուղներից:
«Հուսով եմ, որ ամեն ինչ պատրաստ կլինի արդեն ամռան սկզբին, որոշումներ կայացնելու համար սովորաբար հենց այդքան ժամանակ է պահանջվում` երեքից չորս ամիս: Գործընթացը նոր է սկսվում, և ես կարծում եմ, որ այդ ընթացքում մենք պատրաստ կլինենք»,- ասել է Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն՝ մեկնաբանելով որոշումը, ասել է. «Սա մեծ ձեռքբերում է և շատ կարևոր քայլ եվրոպական ինտեգրման ճանապարհին: Այս քայլը կատարվել է՝ ելնելով այն իրողությունից, որ բոլոր անհրաժեշտ բարեփոխումները Վրաստանում կյանքի էին կոչվել: Այդ պատճառով վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշումը նման արագությամբ ընդունվեց, որևէ հարց չհնչեց Վրաստանում կատարվող բարեփոխումների ընթացքի մասին: Եվրոպական հանձնաժողովը միանշանակորեն ընդունեց մեր կատարած բոլոր քայլերի իրավացիությունը»: Վրաստանի կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին. «Ազատ վիզային ռեժիմը չի նշանակում, թե դուք կարող եք մուտք գործել Շենգենյան գոտի` այնտեղ մշտական բնակություն հաստատելով»՝ կառավարության նիստից հետո հայտարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ