ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին երեկ ուշ երեկոյան Վաշինգտոնից մեկնել է Սաուդյան Արաբիա, այնուհետև՝ Ֆրանսիա: Այցերի ընթացքում Քերին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներ կունենա Սիրիայի, Եմենի և Լիբիայի հակամարտությունների շուրջ: Մարտի 13-ին Ֆրանսիայում կքննարկվի նաև միգրանտների ճգնաժամը: