Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է Մադուրոյի հրաժարականի պահանջով հանրաքվեի օրինագիծը

Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է Մադուրոյի հրաժարականի պահանջով հանրաքվեի օրինագիծը
11.03.2016 | 13:53

Վենեսուելայի ընդդիմությունը, որը խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն է ստացել, երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է հանրաքվեի անցկացման մասին օրինագիծը՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի համար։ Մի քանի օրից նախաձեռնողներն օրինագիծը կներկայացնեն երկրորդ ընթերցման և վերջնական ընդունման: Օրինագծին դեմ են քվեարկել իշխանամետ պատգամավորները, սակայն նրանց ձայները չեն կարողացել ազդել քվեարկության արդյունքի վրա։ Օրենսդիր և գործադիր իշխանությունների հակասությունը սկսվել էր հունվարին, երբ խորհրդարանում մեծամասնություն էին դարձել ընդդիմադիր ուժերը։ Փետրվարի կեսերին Ազգային ժողովի ղեկավար Էնրի Ռամոսը հայտարարել էր, թե Մադուրոյի հրաժարականի գործընթացը կարող է արագացվել, և նման հնարավորություն նախատեսում է երկրի Սահմանադրությունը։ Փորձագետների համոզմամբ՝ իրավիճակը Վենեսուելայում կրիտիկական է դարձել ապրանքների՝ անգամ հացի բացակայության և նավթի գների անկումից պետության եկամուտների կրճատման, օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև սկսված ճգնաժամի պատճառով։ Խորհրդարանական ընտրությունները Վենեսուելայում կազմակերպվել են էլեկտրոնային քվեարկությամբ:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ