Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Հիմնական սպառնալիքը Մերձավոր Արևելքից է»

«Հիմնական սպառնալիքը Մերձավոր Արևելքից է»
11.03.2016 | 23:54

ՀԱՊԿ-ի արտագնա նիստերում, որոնք դարձել են ավանդույթ, բացի օրակարգային հարցերից, քննարկվում են նաև անդամ-պետության ռազմական ենթակառուցվածքային հարցերը՝ Երևանում ՀԱՊԿ ԽՎ նիստից հետո հայտարարեց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: «Քննարկումները, ինչպես և նախորդ հանդիպումների ժամանակ, ծավալվում են նաև այն ուղղությամբ, որ ծանոթացել ենք նաև ռազմական ենթակառուցվածքների հետ: Վաղը մենք այցելելու ենք նման մի օբյեկտ, որը տեղակայված է Հայաստանի տարածքում»,- նշեց Նարիշկինը: Այսօրվա նիստի առանցքում ՀԱՊԿ ԽՎ գործունեության հարցն էր՝ ընդդեմ տեռորիստական սպառնալիքների: «Այժմ, հիմնական սպառնալիքը Մերձավոր Արևելքից է, այնտեղից՝ տեռորիստական խմբավորումներից, որոնք գործում են Սիրիայում՝ ընդհանուր առմամբ աշխարհի պայթյունավտանգ կենտրոնում: Կազմավորումը, որն ունի «Իսլամական պետություն» անունը, ոչնչացնում է մարդկանց, միջազգային ժառանգության օբյեկտներ ու փորձում է քողարկել իրեն իսլամի տակ՝ չնայած այդ կրոնի հետ որևէ կապ չունի»,- մանրամասնեց Սերգեյ Նարիշկինը: Նա շեշտեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի ընթացքում մանրամասն զեկույց է ներկայացրել ահաբեկչության դեմ պայքարի ՀԱՊԿ ուժի, ռեսուրսների վերաբերյալ, որոնք միշտ պատրաստ ենք համազդել այս ահաբեկչությանը:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ