ԵՄ-ում քաղաքական գործիչներն անհանգստացած են միգրացիոն ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Թուրքիայի պահանջներից՝ գրում է Financial Times-ը:
Անկարան Շենգենյան գոտու հետ առանց արտոնագրային ռեժիմ է նախատեսում, որը պետք է հաստատվի ապօրինի միգրացիայի դեմ պայքարում:
Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան նշել է, որ այդ դրությունը «վատ կավարտվի, իսկ բացասական հետևանքները կառնչվեն ոչ միայն միգրացիոն գործարքին»: Եվրոպացի քաղաքական գործիչները վրդովված են: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտահոգվում է աջակողմյան ուժերի արձագանքից: Գերմանիայում այդ որոշմանը դեմ են իշխող կոալիցիայում ներառված կուսակցությունները: Անհանգստություն կա նաև Եվրախորհրդարանում, որը պետք է հաստատի առանց արտոնագրային ռեժիմը: «Եվրոպական ժողովրդական կուսակցության» ղեկավար Մանֆրեդ Վեբերը հայտարարել է այդ ուղու «լուրջ խոչընդոտների մասին»: Բրյուսելը պնդում է, որ արտոնագրային ռեժիմի օրինականացման համար Անկարան պետք է համապատասխանի 72 չափանիշների, որոնցից կատարված է միայն կեսը: