Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրովը և Քերին քննարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի ռազմական համակարգման խորացումը Սիրիայում

Լավրովը և Քերին քննարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի ռազմական համակարգման խորացումը Սիրիայում
11.03.2016 | 23:59

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով քննարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի ռազմական համակարգման խորացումը` Սիրիայում հրադադարի ռեժիմի աջակցման նպատակով՝ հայտնել են ռուսական ԱԳ նախարարությունում: Նախարարները ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 և 2268 բանաձևերի հիման վրա շարունակել են մանրամասն քննարկել սիրիական հակամարտության կարգավորման ճանապարհները, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ Սիրիայի աջակցման միջազգային խմբի և նրա նպատակային խմբերի գործունեությունը: «Նշված է ռազմական գծով ռուս-ամերիկյան համակարգման հետագա խորացման անհրաժեշտությունը` հրադադարի պայմանների պահպանման և պաշարված շրջաններում հումանիտար հասանելիության ընդլայնման նպատակով»,- հայտնել են ԱԳՆ-ում:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ