Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Zaman-ի վաճառքը նվազել է 99 %-ով

Zaman-ի վաճառքը նվազել է 99 %-ով
12.03.2016 | 13:43

Թուրքական ընդդիմադիր Zaman թերթի վաճառքը, իշխանությունների հսկողության տակ անցնելուց հետո, կրճատվել է 99 %-ով՝ գրում է բրիտանական The Times-ը:
Ստամբուլի դատարանը հոգաբարձուներ է նշանակել թերթը ղեկավարելու համար։ Պարբերականի լրագրողները կարծում են, որ դա կհանգեցնի թերթի փակմանը: Zaman-ն այն քիչ ընդդիմադիր ԶԼՄ-ներից է, որ մնացել են Թուրքիայում՝ իշխանությունների կողմից ճնշումների աճի ֆոնին։ Նախքան հոգաբարձուներ նշանակելը թերթի վաճառքը 650000 նմուշ էր, այժմ ընթերցողները գնում են միայն օրական 6000 օրինակ: «Թերթը, կարծես, մահացել է ուրբաթ երեկո և շաբաթ կենդանացել մեկ այլ մարմնում։ Յուրաքանչյուր օր մենք ստեղծում ենք նյութեր, որոնք չեն հայտնվում տպագրական սարքի վրա»,- ասել է թերթի արտասահմանյան տարբերակի խմբագիր Մուստաֆա Էդիպ Յըլմազը։ «Այսօր Թուրքիայում մենք ականատես ենք լինում մամուլի ազատության ամոթալի օրվան»,- ասել է պարբերականի գլխավոր խմբագիրը: Ոստիկանությունը ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով ցրել էր խմբագրության շենքի մոտ հավաքված ցուցարարներին։ Դրանից հետո ոստիկանները ներխուժել էին խմբագրության շենք՝ այնտեղից դուրս հանելով աշխատակիցներին։

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ