Եվրամիությունը հրապարակել է մարտի 10-ին կայացրած որոշումը՝ մինչև 2016-ի սեպտեմբերի 15-ը երկարաձգվում են տնտեսական պատժամիջոցներն այն ռուսների և ուկրաինացիների նկատմամբ, որ առնչություն են ունեցել «Ղրիմի բռնակցմանը և Դոնբասի հակամարտությանը»: Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելու հաջորդ օրվանից: Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են 146 ֆիզիկական անձ և 37 ընկերություն: Նրանց բանկային հաշիվները սառեցված են, նրանք զրկված են ԵՄ տարածք մտնելու իրավունքից: