ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը հասել է ամենաբարձր մակարդակին՝ 2013-ի մայիսից՝ հայտնում է Politico-ն, հիմք ընդունելով Gallup-ի վերջին հարցումը:
Հարցվածների 50 %-ը գոհ է նախագահի վերջին տարվա գործունեությունից: Նախավերջին տարում նրա գործունեությունից գոհ է եղել միայն 46 %-ը: Օբամայի ներկա վարկանիշը գերազանցում է նաև 2009-ից հաշված նրա միջին վարկանիշը, որը կազմում էր 47 %: