Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ղազախստանը հոգնե՞լ է ԵԱՏՄ-ից

Ղազախստանը հոգնե՞լ է ԵԱՏՄ-ից
13.03.2016 | 00:37

EurasiaNet-ը գրում է՝ ԵԱՏՄ-ի բարդ ժամանակները հիասթափություն են առաջացնում նրա անդամների մոտ՝ հիմնականում Ղազախստանի: Մինչդեռ Ռուսաստանը հակված չէ ուշադրություն դարձնել գործընկերների տագնապներին՝ փոխարենը մերթընդմերթ մտնում է հերթական քաղաքական քաշքշուկների մեջ: Արդյունքում՝ կառույցի անդամները դառնում են Կրեմլի տնտեսական և աշխարհաքաղաքական գերին: Ղազախստանի տնտեսությունը 10 անգամ փոքր է ռուսականից, սակայն ավելի քան 2 անգամ մեծ է ԵԱՏՄ-ի այլ անդամների՝ Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի տնտեսություններից միասին վերցրած: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վերջին ժամանակներում ամենադժգոհն է թվում միության այլ առաջնորդներից: Փետրվարի 11-ին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին հղած իր ելույթում Նազարբաևը Չինաստանի «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» հետ մեծ ինտեգրման առաջարկ է արել, նաև՝ Եվրախորհրդի, որի հետ Ռուսաստանը բարդ հարաբերությունների մեջ է ՈՒկրաինայի պատճառով: Համագործակցությունն ընդլայնելու Նազարբաևի ցանկությունը հասկանալի է: Ղազախստանի ներառևտրային շրջանառությունը 2015 թ. ցուցանիշներով կրճատվել է 37 %-ով, իսկ ԵԱՏՄ-ի երկրների հետ 29 %-ով: Անցած տարվա օգոստոսից թենգեի արժեքը դոլարի համեմատությամբ կիսով չափ անկում է ապրել: Միության մյուս անդամները ավելի լավ վիճակում չեն: ԵԱՏՄ-ի ներսում տնտեսական շրջանառությունը նվազել է 26 %-ով, և Միության անդամ երկրները պետական պաշարներից ծախսել են միջինում 10-15 %՝ ազգային արժույթների անկում թույլ չտալու համար, որոնք սրընթաց ցած են գլորվում նավթի գների անկման և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի ճնշման ներքո:
Անցյալ տարի ԵԱՏՄ-ն ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Հարավարևելյան Ասիայում ՌԴ դաշնակից Վիետնամի հետ, դիտարկում է Հնդկաստանի, Իսրայելի և Եգիպտոսի հետ նման համաձայնագրերի ստորագրման հնարավորությունը: Ռուսաստանը սառը վերաբերմունք է ցուցաբերել Պեկինի առաջարկներին՝ կապված Շանհայյան համագործակցության կազմակերպության շրջանակներում ազատ առևտրի գոտի ստեղծելու հետ և հակադրվել է Շանհայյան համագործակցության կազմակերպության բազայով զարգացման բանկի ստեղծմանը, որը հիմնականում ֆինանսավորվելու էր Չինաստանի ռեսուրսներով:
Թուրքիան նույնպես հանդիսանում է Ղազախստանի խոշոր տնտեսական գործընկերը և «մի ժամանակ դիտարկվում էր որպես ԵԱՏՄ-ի գործընկեր», սակայն անցած տարվա նոյեմբերին ռուսական ռմբակոծիչի կործանումը թուրքական բանակի կողմից այդ հարցով յուրաքանչյուր համաձայնություն «անհնար դարձրեց քաղաքական պատճառներով»:
Թեպետ Նազարբաևը խփված ինքնաթիռի հարցում սատարում է Կրեմլին, սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի փետրվարին Աստանա այցի ժամանակ խոստովանել է, որ Անկարայի և Մոսկվայի անհամաձայնությունները «մեծ խնդիրներ» են առաջացնում Ղազախստանի համար: Ղազախստանին դեռևս ավելի շատ հետաքրքրում է միջազգային ինտեգրումը՝ չսահմանափակված միայն Ռուսաստանով: Անցած տարի Ղազախստանը անհանգստության հստակ նշաններ է ցույց տվել՝ կապված Ռուսաստանի կողմից ԵՄ շաբլոնները ԵԱՏՄ ներմուծելու հետ:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ