Սիրիայի ղեկավարությունը դեմ է հանրապետության տարանջատմանը և չի աջակցում երկրի դաշնայնացման գաղափարին՝ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմը: «Որպես Սիրիայի քաղաքացի ձեզ ասում եմ՝ մենք դեմ ենք դաշնայնացման խոսակցություններին: Մենք կողմ ենք Սիրիայի տարածքի և նրա ժողովրդի միասնականությանը»,- ասել է նա Դամասկոսում մամլո ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել էր, որ Սիրիայի դաշնայնացման հարցը կարող է դառնալ բանակցություններում քննարկվող թեմաներից մեկը