Եվրոպան պատրաստ չէ այնպիսի նախագահի, ինչպիսին է Դոնալդ Թրամփը՝ ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը I-TELE հեռուստաալիքի եթերում՝ Փարիզում եվրոպական առաջատար սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումից առաջ: «Եվրոպան, նաև ԱՄՆ-ը, պատրաստ չեն այդպիսի նախագահի»,- ասել է Շուլցը: Նրա կարծիքով՝ Դոնալդ Թրամփի քաղաքական ոճը մշտական հարձակումներն են մյուսների վրա և «կողքից մեղավորներ փնտրելը»: «Թրամփը պատկանում է քաղաքական գործիչների այն տեսակին, ովքեր կյանքում բոլոր դեպքերում քավության նոխազ ունեն»,- պարզաբանել է Շուլցը: