Գերմանական Handelsblatt թերթի փոխանցմամբ՝ փախստականների ճգնաժամը լուծելու համար Թուրքիային դիմելուց հետո Եվրոպային չի մնացել ազատության ընտրություն, այժմ նա հարկադրված կլինի պասիվ հետևել, թե ինչպես է Անկարան վճռում իր ճակատագիրը։ Անկարան ոչ քիչ պահանջներ է ներկայացրել Բրյուսելին. դրամական փոխհատուցումից բացի, դրանք առնչվում են առանց վիզայի ռեժիմին, իսկ հեռանկարում՝ նաև ԵՄ-ին անդամակցելուն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հստակ հասկացրել է, որ եթե Եվրոպան չկատարի իր պայմանները, կանի ամեն ինչ, որ իրավիճակը ավելի վատանա։ Էրդողանը քանիցս սպառնացել է մեծացնել Եվրոպա փախստականների հոսքը՝ նրանցով լեցուն ավտոբուսներ ուղարկելով դեպի ԵՄ-ի սահման։
Բրյուսելն արդեն չի կարող ուղղել իր սխալը, բայց առնվազն պետք է դասեր քաղի դրանից։ Եվրոպան պետք է ամբողջովին բացառի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը և այլևս երբեք հույսեր չկապի նրա օգնության հետ։