Bild am Sonntag-ին տված հարցազրույցում Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը ասել է, որ կողմ է սահմանների հետագա խստացմանը` փախստականների համար նոր երթուղիները կանխելու նպատակով: «Սահմանները պետք է փակ մնան»,- հայտարարել է նա, սահմանների ապօրինի հատումը չի հաջողվում ամբողջությամբ կանխել, այդ պատճառով էլ պետք է փակել ապօրինի ներգաղթյալների` դեպի Եվրոպա ճանապարհները: Նախարարը հավելել է, որ սահմանները կարելի է նորից բացել միայն ԵՄ ներգաղթյալների հոսքի կրճատումից հետո: