The Independent-ը գրում է, որ ապրիլի կեսին Գերմանիայում տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելուց հետո Օբաման կմեկնի Մեծ Բրիտանիա, որ ընտրողներին կոչ անի քվեարկել ԵՄ-ում Բրիտանիայի մնալու օգտին: Սպասվում է, որ նա ելույթ կունենա Բուկինգհեմյան պալատում: Օբամայի այցի նպատակը նաև Վաշինգտոնի և Լոնդոնի փոխհարաբերությունները վերականգնելն է: Երկկողմ հարաբերությունները խզվել են, երբ Օբաման եվրոպացի ղեկավարներին, մասնավորապես Բրիտանիայի և Ֆրանսիայի, մեղադրեց Լիբիայում ստեղծված իրավիճակի համար: Պահպանողականները բացասաբար են վերաբերվում Օբամայի այցին: ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մնալու վերաբերյալ ռեֆերենդումը կանցկացվի հունիսի 23-ին: