Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երկրորդ քիմիական հարձակումն Իրաքում

Երկրորդ քիմիական հարձակումն Իրաքում
14.03.2016 | 10:57

Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ ԻՊ-ի զինյալները քիմիական հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքի մերձակայքում՝ վերջին օրերին արդեն երկրորդ հարձակումը: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, Թազա ավանի վրա քիմիական հարձակման հետևանքով մահացել է տեղի շիա մահմեդական զինյալներից մեկի երեքամյա դուստրը, 600 մարդ վիրավորվել են՝ արձանագրվել են այրվածքներ, շնչահեղձություն և ջրազրկում: Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին երեկ Թազայում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «հարձակումները անպատիժ չեն մնա»: Թազան Իրաքի քրդերի վերահսկողության տակ է գտնվում:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ