Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Միգրացիոն ճգնաժամը ցույց տվեց, թե ԵՄ-ին ինչ արժեցավ համերաշխությունը»

«Միգրացիոն ճգնաժամը ցույց տվեց, թե ԵՄ-ին ինչ արժեցավ համերաշխությունը»
14.03.2016 | 11:04

Միգրացիոն ճգնաժամը ցույց տվեց, թե Եվրամիությանն ինչ արժեցավ համերաշխությունը: REN TV հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հույս ունեմ, որ այժմյան իրավիճակը, մասնավորապես՝ միգրանտների ճգնաժամը, դաս կլինի այդ կառույցի ղեկավարության համար, որը մինչեւ վերջերս պնդում էր. «Ովքեր մեզ մոտ հայտնվել են, քաղաքակիրթ մարդիկ են»,- նշել է Սերգեյ Լավրովը: Դիվանագետի համոզմամբ, «որոշակի գոռոզամտություն կար, ուսուցողական տոնով հնչում էր, որ իրենց մոտ մարդու իրավունքների հետ կապված ամեն ինչ կարգին է, պետք չէ նույնիսկ քննարկել ՄԱԿ-ում կամ Եվրախորհրդում, իրենք սեփական ուժերով գլուխ կհանեն»:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ