Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը կպնդի Ժնեւի միջսիրիական բանակցություններում քրդերի մասնակցության հարցում

Ռուսաստանը կպնդի Ժնեւի միջսիրիական բանակցություններում քրդերի մասնակցության հարցում
14.03.2016 | 11:06

Ռուսաստանը կպնդի, որքրդերն անպայման ներկայացված ժնեւյան միջսիրիական բանակցություններում՝ REN TV-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք կարծում ենք, որ Ժնեւում սկսվող գործընթացը պետք է անպայման ներառի քրդերին, եթե խոսում ենք Սիրիայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը հավատարմության մասին»,- ասել է նախարարը: Լավրովը նշել է, որ Սիրիայի ապագայի շուրջ բանակցություններից քրդերին բացառելու դեպքում հարց է առաջանում՝ կցանկանա՞ն նրանք մնալ այդ պետության կազմում: «Այդ ժամանակ նրանք պարզապես «ձեռքը թափ կտան» միջազգային հանրության եւ այս բոլոր սխեմաների վրա: Այդ պատճառով մենք, նույնպիսի դիրքորոշում զբաղեցնելով, ինչ մյուս երկրները՝ բացառությամբ Թուրքիայի, կպնդենք, որ ՄԱԿ-ը չտվի վերջնագրերի եւ քրդերին բանակցությունների սեղանի շուրջ հրավիրի հենց սկզբից»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ