Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրովը Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի գործողությունները «սողացող էքսպանսիա» է կոչել

Լավրովը Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի գործողությունները «սողացող էքսպանսիա» է կոչել
14.03.2016 | 11:08

Ռուսաստանն ապացույցներ ունի, որ Սիրիայի տարածքում թուրքական զորքեր կան՝ REN TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի գործողությունները կոչել է «սողացող էքսպանսիա»՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կպնդի, որ ՄԱԿ-ը քրդերին կոչ անի միանալ Սիրիայի հակամարտության հարցում խաղաղ բանակցություններին՝ չնայած Թուրքիայի դիմակայությանը: Լավրովը նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ էր Սիրիայում իր գործողություններն ԱՄՆ-ի հետ այնպես համակարգել, որ Ռաքա քաղաքը հնարավոր կլիներ հետ նվաճել:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ