Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ համագործակցում է այն ոլորտներում, որտեղ փոխգործակցությունն իսկապես կարող է արդյունք տալ՝ REN TV-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ Ռուսաստանը ելնում է իր սկզբունքային դիրքորոշումից. ԱՄՆ-ի հետ աշխատում է ոչ նրանց դուր գալու, «փափկացնելու» համար: «Մենք աշխատում ենք այն ոլորտներում, որտեղ մեր փոխգործակցությունն իսկապես կարող է արդյունք տալ, որը ՌԴ շահերից կբխի: Մենք ամերիկացիների հետ համագործակցում ենք սիրիական խնդրի կարգավորման հարցում, որովհետեւ մեզ պետք չեն ահաբեկչական կազմավորումներ Մերձավոր Արեւելքում, որպեսզի հետո ահաբեկիչները սկսեն անհանգստացնել մեր հարեւաններին եւ մեզ»,- ասել է Սերգեյ Լավրովը: