Վերջին երեք շաբաթում ԻՊ-ը Սիրիայում 3 հազար քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում կայացած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է Լիբիայում, Սիրիայում, Եմենում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նա նշել է, որ այդ ընթացքում ԻՊ-ի 600 զինյալ է ոչնչացվել՝ հավելելով, որ ԻՊ-ի զինյալների վրա գործադրվող ճնշումը կուժգնանա: