The Guardian-ը գրում է, որ Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ ալ Զինդին ասել է. «Օրենքը խախտելու դեպքում կձերբակալվի անգամ սրբազան մարգարե Մուհամեդը»: Նրա խոսքերը հեռարձակվել են հեռուստատեսությամբ և մուսուլմանների քննադատության բուռն ալիք բարձրացրել: Թեև Զինդը հրապարակավ ներողություն է խնդրել ու ընդունել, որ սխալ արտահայտություն է թույլ տվել, վարչապետ Շերիֆ Իսմայիլը նրան պաշտոնանկել է: