Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգենեն հայտարարել է, որ Իրանը կմիանա նավթի արդյունահանման ծավալները սառեցնող երկրներին, երբ նավթարդյունահանման ծավալները հասցնի օրական 4 մլն բարելի: Իսկ մինչ այդ, նախարարի խոսքով, Իրանին «պետք է հանգիստ թողնեն»: Նավթի արդյունահանման ծավալների սառեցման հարցով բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է Ռուսաստանում մարտի 20-ին: