Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բարաք Օբամա. Արմատական իսլամի դեմ պետք է պայքարի ավանդական իսլամը

Բարաք Օբամա. Արմատական իսլամի դեմ պետք է պայքարի ավանդական իսլամը
14.03.2016 | 16:18

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Ատլանտիկին» տված հարցազրույցում բացահայտել է արտաքին քաղաքականության հարցերում իր մոտեցումները և գաղտնիքները:
Անդրադառնալով ԴԱԻՇ-ին և այլ ահաբեկիչների, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ անհրաժեշտ է ստույգ տարանջատել իրական կրոնի և դրա քողի տակ ահաբեկչություն գործողներին. «Գոյություն ունի իսլամի բռնի, արմատական, նիհիլիստական մի մեկնաբանություն, որն ընդունված է մահմեդականների մի փոքր խմբի կողմից: Հենց դա է մեր թշնամին, հենց դրան մենք պետք է հաղթենք»: Միևնույն ժամանակ, իսլամիստական ահաբեկիչների դեմ պայքարում կարևոր դեր պետք է խաղա հենց ավանդական մահմեդականությունը, համոզված է Օբաման. «Անհրաժեշտ է նաև, որ Իսլամը որպես կրոն վիճարկի այդ մեկնաբանությունը, մեկուսացնի և խոր քննարկումներ առաջ քաշի հենց իր ներսում՝ խաղաղ ժամանակակից հասարակության ներսում Իսլամի դերի մասին»:

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ