Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բարաք Օբամա. Վախ զգալը բնական է

Բարաք Օբամա. Վախ զգալը բնական է
14.03.2016 | 16:19

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Ատլանտիկին» տված հարցազրույցում բացահայտել է արտաքին քաղաքականության հարցերում իր մոտեցումները և գաղտնիքները:
Նա ասել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում պետք է լինել զգոն. «Ես ընկերներ ունեմ, ում երեխաները հենց այս պահին Փարիզում են: Վախ զգալը բնական է: Կարևոր է, որ մենք ինքնագոհ չլինենք: Ինքնավստահ և ինքնագոհ լինելու միջև լուրջ տարբերություն կա»: ԴԱԻՇ-ի մարդասպանները վտանգավոր են ամերիկացիների և այլ երկրների քաղաքացիների համար, սակայն գլոբալ մակարդակով հետամնաց այդ խմբավորումը ԱՄՆ-ին վտանգ ներկայացնել չի կարող: «Իսլամական պետություն» խմբավորումը ԱՄՆ-ի գոյության համար վտանգ չէ»,- համոզված է Օբաման: Իրական վտանգ է նա համարում է շրջակա միջավայրի փոփոխությունը, որն իր մեջ «պոտենցիալ վտանգ է կրում ամբողջ աշխարհի համար, եթե մենք այդ ուղղությամբ ոչինչ չանենք»: Մեկ այլ իրական վտանգ կարող է լինել Չինաստանը, որ կարող է նաև դառնալ ԱՄՆ-ի հավասար գործընկերը՝ կիսելով պատասխանատվությունը գլոբալ խնդիրների կարգավորման գործում:
«Հավատացած եմ, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունները վճռական են լինելու: Եթե մեզ ամեն ինչ հաջողվի և Չինաստանը շարունակի խաղաղ զարգացումը, կունենանք գործընկեր, որը կաճի և մեզ հետ կկիսի համաշխարհային կանոնակարգի պահպանման պարտականությունը»,- նշել է Օբաման: Իսկ «եթե Չինաստանին դա չհաջողվի, մենք կկանգնենք ոչ միայն Չինաստանի հետ հակամարտության շեմին, այլև շատ ավելի մեծ դժվարությամբ կդիմակայենք նոր մարտահրավերներին»:

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ