Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ռուսաստանի դերն աշխարհում նվազում է»

«Ռուսաստանի դերն աշխարհում նվազում է»
14.03.2016 | 16:20

Նա կարծում է, որ, ի տարբերություն Չինաստանի, Ռուսաստանի դերն աշխարհում նվազում է: Օբաման թյուր է համարում կարծիքը, թե իբր ՈՒկրաինայում և Սիրիայում իր գործողություններով Մոսկվայի դերը համաշխարհային հարցերում ամրապնդվում է. «Այն կարծիքը, թե Ռուսաստանն ավելի ամուր դիրքերում է Սիրիայում և ՈՒկրաինայում այսօր, քան մինչ ՈՒկրաինա ներխուժելը կամ մինչև Սիրիայում իր զորքերի տեղակայումը, վկայում է աշխարհում և արտաքին հարաբերություններում ուժի բնույթի հիմնովին սխալ ըմբռնման մասին»:
Իրականում Ռուսաստանի վերջին գործողությունները վնասում են նրա վարկանիշին միջազգային ասպարեզում: «Ռուսաստանը չափից ավելի է ընդլայնված:
Նրանք արյունաքամ են լինում: Եվ նրանց տնտեսությունն արդեն երրորդ տարին է, ինչ կտրուկ անկում է ապրում»,- հիշեցնում է ԱՄՆ նախագահը: ՌԴ նախագահին, Օբաման անկեղծ գործիչ է համարում. «Մեր բոլոր հանդիպումների ընթացքում Պուտինը ծայրաստիճան քաղաքավարի և շատ անկեղծ է եղել: Մեր հանդիպումները չափազանց գործնական են: Նա ինձ երբեք երկու ժամ չի սպասեցրել, ինչպես մի շարք այլ մարդկանց»: Վլադիմիր Պուտինը իրականում ցանկանում է վերադառնալ համաշխարհային առաջնորդների շարքերը.
«Նա միշտ ցանկացել է դիտարկվել մեզնից մեկը և մեզ հետ համագործակցության պատրաստ մեկը: Նա հիմար չէ և հասկանում է, որ Ռուսաստանի ընդհանուր դիրքն աշխարհում զգալիորեն նվազել է: Եվ այն փաստը, որ նա ներխուժել է Ղրիմ կամ փորձում է ամրապնդել Ասադին, նրան հանկարծակի դերակատար չի դարձնում: Դուք նրան չեք տեսնի այն հանդիպումներին, որոնց ընթացքում մշակվում է օրակարգ»: Անդրադառնալով ՈՒկրաինայի դեմ ուղղված Ռուսաստանի գործողություններին՝ Բարաք Օբաման նշել է, որ ուկրաինացիները խոցելի դիրքում են Մոսկվայի առաջ. «Փաստն այն է, որ չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, ՈՒկրաինան միշտ խոցելի է լինելու Ռուսաստանի կողմից ռազմական վտանգների առաջ»:
Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ-ը պատրաստ չէ հանուն ՈՒկրաինայի պատերազմելու Ռուսաստանի դեմ: «Եթե Վաշինգտոնում կա մեկը, որ պատրաստ է Ռուսաստանի հետ զինված հակամարտության մեջ մտնել Ղրիմի և Արևելյան ՈՒկրաինայի համար, թող պարզ ասի»,- պատասխանել է Բարաք Օբաման հանրապետական իր ընդդիմախոսներին:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ