Պեկինում՝ ՇՀԿ շտաբ-բնակարանում Շանհայյան համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ստորագրել են Ադրբեջանին ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տալու հուշագիր։ «Մեր փոխհարաբերությունների ուղին սկսվել է 2012-ին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՇՀԿ-ին ուղարկել է պաշտոնական նամակ՝ գաղափարով, որ Ադրբեջանը ՇՀԿ դիտորդի կարգավիճակ ստանա։ Ադրբեջանում հավակնությունները շատ ավելի մեծ են, քան պարզապես երկխոսությանն ուղղված կարգավիճակը»,- ասել է Մամեդյարովը։ ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը նշել է, որ ՇՀԿ-ն հուշագրի ստորագրումը դիտարկում է որպես «կարևոր ներդրում կազմակերպության հետագա զարգացման գործում»։