Սիրիայի կառավարության պատվիրակությունը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպմանն առաջարկել է Սիրիայում քաղաքական կարգավորման իր տեսլականը՝ լրագրողներին ասել է Ժնևում միջսիրիական բանակցություններին Դամասկոսի պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին: «Մենք ներկայացրել ենք մեր հայացքները և առանձնացրել ենք քաղաքական կարգավորման հիմնական բաղադրիչները»,- ասել է նա: Դամասկոսի պատվիրակությունը հույս ունի, որ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ դե Միստուրան հաշվի կառնի Սիրիայի կառավարության այդ դիրքորոշումը «մյուս կողմի հետ իր դիվանագիտական ջանքերում»: