Վերջին իրադարձությունները մատնանշում են, որ Կովկասում տեղի են ունենում լրջագույն աշխարհաքաղաքական ձևափոխումներ՝ Ռուսաստանի տարածաշրջանային դերակատարության տեսանկյունից` ասված է ԱՄՆ-ի Stratfor վերլուծական կենտրոնի հաշվետվության մեջ: Այս ենթատեքստում կենտրոնը առանձնացնում է ռուս դիվանագետների վերջին շաբաթների ակտիվությունը տարածաշրջանում, ռուսների բանակցությունները հարցերի լայն շրջանակով՝ Վրաստանի հետ գազի պայմանագրի վերաբերյալ, Հայաստանի հետ զենքի վաճառքի վերաբերյալ, Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ և այլն:
Stratfor-ի վերլուծաբաններն ընդգծում են, որ այս ամենը ակտիվացել է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին: ՌԴ դիրքերի փոփոխությունը Կովկասում կարևոր նշանակություն կունենա ՈՒկրաինայի և Սիրիայի հակամարտությունների ենթատեքստում:
Վերլուծաբանները շեշտում են՝ Ռուսաստանը շարունակում է մնալ հզորագույն գերտերություն Կովկասում: Անդրադառնալով Գյումրու ռազմաբազային` Stratfor-ի մասնագետները նշում են, որ չունենալով ռազմական ներկայություն Ադրբեջանում, Մոսկվան ստիպում է Բաքվին սեփական որոշումները հստակեցնել ՌԴ ռազմավարական հետաքրքրություններով ու շահերով: