Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ Կոնգրեսը դատապարտեց ԻՊ կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսը դատապարտեց ԻՊ կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը
15.03.2016 | 16:51

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ ձայների 393 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ դատապարտել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի և ասորիների, եզդիների ու կրոնական այլ փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունները որպես ցեղասպանություն: Թիվ 75 բանաձևը ներկայացվել էր Ներկայացուցիչների պալատի՝ Միջին Արևելքում կրոնական փոքրամասնությունների հարցերով հանձնախմբի համանախագահներ Ջեֆ Ֆորթենբերիի և Աննա Էշուի գլխավորությամբ: Նա հատուկ անդրադարձել է իր հայկական և ասորական արմատներին, շեշտելով Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ողջունել է Ներկայացուցիչների պալատում բանաձևի ընդունումը: Գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է Պալատի քվեարկության նշանակությունը, ընդգծելով, որ այն կքաջալերի ԱՄՆ ղեկավարությանը ցեղասպանական հարձակումներին վերջ դնելու գործում, և հավելելով, որ շատերը կատարում են Թուրքիայի դաշնակիցները: Մարտի 17-ը վերջնաժամկետն է, երբ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է իր պաշտոնական դիրքորոշումը արտահայտի խնդրի առնչությամբ, և ընդունված բանաձևը անչափ կարևոր է նաև այդ առումով:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ