Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել
15.03.2016 | 16:53

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Սիրիայում հրադադարի պահպանման հարցեր։ Նրանք քննարկել են նաև Պուտինի՝ Սիրիայից ռուսական հիմնական զինված ուժերի դուրսբերման հրահանգին, հաջորդող քայլերին վերաբերող հարցեր, որոնք անհրաժեշտ են հրադադարի ամբողջական հաստատման և հակամարտության կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունների համար: «Սիրիայից ռուսական հիմնական զինված ուժերի դուրսբերումը, անկասկած, դրական ազդանշան կլինի հակամարտող բոլորի կողմերի համար և իրական խաղաղ գործընթացի պայմաններ կստեղծի», - Reuters-ի փոխանցմամբ, ասել է Պուտինը։ Օբաման, ըստ Reuters-ի, ողջունել է հրադադարի հաստատումից ի վեր բռնությունների թվի նվազումը, սակայն ընդգծել է, որ Սիրիայի իշխանությունների հարձակողական գործողությունները հնարավոր է խափանեն խաղաղ կարգավորման գործընթացը։

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ