ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու որոշումը «նշանավոր իրադարձություն» է: Նա նաև հույս է հայտնել, որ նմանատիպ գործողությունները դրական կազդեն խաղաղարար բանակցությունների վրա: