Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայում ձերբակալվել է երեք գիտնական

Թուրքիայում ձերբակալվել է երեք գիտնական
16.03.2016 | 19:05

Թուրքիայի իշխանությունները ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով ձերբակալել են երեք գիտնականների, որ հանդես էին եկել հրապարակային հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում ռազմական գործողությունները: Թուրքիայի իշխանությունները Քրդստանի բանվորական կուսակցությանն (PKK) են մեղադրում մարտի 13-ին Անկարայում ահաբեկչական հարձակման մեջ, որի հետևանքով 37 մարդ է զոհվել: Անցած հուլիսից PKK-ի դեմ Թուրքիայում վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով հարյուրավոր քաղաքացիական անձինք, զինծառայողներ և ապստամբներ են սպանվել: Հունվարին 2000 գիտնականներ ստորագրահավաք էին կազմակերպել, պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Թուրքիայի հարավ-արևելյան քաղաքներում, որտեղ բարիկադավորվել էին PKK-ի զինյալները: Ստորագրահավաքը հարուցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի զայրույթը, նա հայտարարել էր, որ գիտնականները թանկ են վճարելու իրենց «դավաճանության» համար:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ