Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն աստիճանաբար կխորանա

Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն աստիճանաբար կխորանա
16.03.2016 | 19:08

Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն աստիճանաբար կխորանա՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստում: «Մեր համագործակցությունը խորանում է, զարգանում և այսօր հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի: Այսօր Թուրքիան և Ադրբեջանն իրար ամենամոտ երկրներն են համաշխարհային մասշտաբով»,- ասել է Ալիևը:
Նա ընդգծել է, որ երկրներն իրականացնում են լուրջ գործունեություն շատ ոլորտներում: «Մեր համագործակցությունը անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկայի, տրանսպորտի, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում ունի հրաշալի պատմություն, և ես վստահ եմ, որ այդ համագործակցությունն աստիճանաբար կխորանա»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Թուրքիայի ու Ադրբեջանի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստի ավարտից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք ձգտելու են ժամանակին իրագործել TANAP և TAP գազատարների նախագծերը։ Ալիևն ընդգծել է, որ հավատում է, որ երկու տարի անց նշելու են TANAP գազատարի բացումը։ Ալիևը կարևորել է Թուրքիայի դերը միջմշակութային երկխոսության զարգացման և իսլամատյացության միտումների դեմ պայքարի հարցերում։

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ