Սիրիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին Ժնևում ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպումից հետո ասել է, որ մերժել է ուղիղ բանակցելու ընդդիմության պատվիրակության առաջարկը: Ասադի ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է՝ «որևէ մեկը չի կարող ունենալ գերիշխող դիրք՝ ընդդիմությունը ներկայացնելիս»: Կառավարական պատվիրակության ներկայացուցիչը սիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի ղեկավարին բնորոշել է որպես «ահաբեկիչ» և հայտարարել. «Մենք չենք ներգրավվի ուղիղ բանակցությունների մեջ այս ահաբեկիչների հետ, և չեն լինի ուղիղ բանակցություններ՝ քանի դեռ այս ահաբեկիչները ներողություն չեն խնդրել և չեն սափրել իրենց մորուքը»: