Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում Ադրբեջան-Եվրամիություն համագործակցության շուրջ, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներկա իրավիճակին վերաբերող հարցեր: