Իսպանիայի ԱԳՆ-ն ու պատգամավորները պայմանավորվել են, որ Մադրիդը չի աջակցի ԵՄ-ի ու Թուրքիայի համաձայնագրի ներկա տարբերակին՝ ուղղված փախստականների խնդիրների լուծմանը։ Իսպանիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունները փորձել են համոզել երկրի իշխանություններին չստորագրել այդ համաձայնագիրը։ Վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռախոյը Բրյուսելի բանակցություններում դեմ է արտահայտվելու համաձայնագրի ներկա տարբերակին։ Իսպանիայում 6 օրում հավաքվել է ավելի քան 100000 ստորագրություն՝ ընդդեմ փախստականների հարցի շուրջ ԵՄ-ի ու Թուրքիայի համաձայնագրի։