Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-Թուրքիա երկօրյա գագաթաժողով՝ միգրանտների հարցով

ԵՄ-Թուրքիա երկօրյա գագաթաժողով՝ միգրանտների հարցով
18.03.2016 | 11:46

Ուշադրության կենտրոնում դեպի Եվրոպա ձգտող փախստականների հոսքը կանխելու ուղիների շուրջ Թուրքիայի հետ վերջնական պայմանավորվածության հասնելն է: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ այդ խնդրի լուծմանը հասնելու համար անելիքներ շատ կան։ Նախ՝ փոխհամաձայնություն ձեռք բերել Թուրքիայի հետ, որը հավելյալ ֆինանսական օգնության դիմաց խոստանում է կանխել Եվրոպա ձգտող միգրանտների հոսքը, բացի այդ` Թուրքիան ԵՄ-ից պահանջում է քաղաքական զիջումներ, այդ թվում՝ իր անդամակցությունն արագացնելու բանակցություններ։ Գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագծում նշվում է, որ Թուրքիայի հետ հնարավոր փոխզիջումը լինելու է «ժամանակավոր, որպես արտակարգ քայլ, որի նպատակն է վերջ դնել մարդկային տառապանքներին և վերականգնել հասարակական կարգը»։
Վերլուծաբանները նշում են, որ պայմանավորվածության ճակատագիրը մնում է անհասկանալի՝ Եվրամիությունում և Թուրքիայի ու ԵՄ անդամ Կիպրոսի միջև տարաձայնությունների պատճառով։

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ